| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
2013-ի դեկտեմբերին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների նկատմամբ ցուցաբերած վատ վարքով հանրությանը հայտնի «Սաքուլիկենց թիմից» Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: «Պռոստը չեմ ուզում ձեր մակարդակին իջնեմ… Մեղք եք… մաղձ կա»,- այդ օրը լրագրողներին ասել էր նա` բարիկադներ սարքելով ու թույլ չտալով ներկա լինել Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը:
Խաչատրյանն արագ պարգևատրվել էր. 2014-ի արդեն իսկ «բարի համբավ» ունեցող ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին նշանակեցին պրոռեկտոր:
2015-ի սեպտեմբերի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՊՏՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սևակ Խաչատրյանին պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով:
ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Սևակ Խաչատրյանի` բուհի պրոռեկտոր նշանակվելուն, նշել էր, թե` բա ի՞նչ անենք, հո ամբողջ կյանքում տղան առանց աշխատանքի չէ՞ր մնալու:
Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել...Ժողն ինձ տվել է ամենակարևորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից»: