|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև նրա 2 խորհրդականները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, և օգնականները՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։ Նրանք հայեցողական պաշտոններ էին զբաղեցնում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։
Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարված Նազելի Բաղդասարյանին այդ պաշտոնում կփոխարինի Մուշեղ Մուրադյանը։ Այս որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին էլ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է: