Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նարեկ Վանեսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում.
«Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։
Հարգանքով՝ Նարեկ Վանեսյան»:
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր, որ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում մի քանի օր է՝ լարված իրավիճակ է: Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն էին հայտնել համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի կապակցությամբ: Վանեսյանն էլ, իր հերթին, Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ու հերքել, թե վատ պահվածք է դրսևորել, վիրավորել աշխատակազմի ղեկավարին: Բժշկական համալսարանն էլ հրապարակել էր այդ օրը կայացած միջոցառման տեսանյութից մի հատված՝ նշելով, որ պատրաստ են լրատվամիջոցներին տրամադրել ամբողջ տեսանյութը: