Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանի՝ մեծ լսարան ունեցող և հետևորդների մեծ թիվ ունեցող ֆեյսբուքյան էջը, որտեղ նաև փաստարկված քննադատություն է հնչեցվում հայրենավաճառ իշխանությունների հասցեին, թիրախավորվել է ՀՀ-ի ադրբեջանասերների, արդեն ենթադրելի է նաև՝ փաշինյանական իշխանամերձ շրջանակների կողմից: Նրանք բողոքարկել են Ն. Հոխիկյանի էջը, որը կարճ ժամանակով չի գործել: Այդ կապակցությամբ Ն. Հոխիկյանը հայտարարություն – անդրադարձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։
Պարզվում է՝ իմ հրապարակումների դեմ բողոքների 74%-ը Հայաստանից է, 23%-ը՝ Ադրբեջանից և միայն 3%-ն է որևէ այլ երկրից։
Մեր երկրում հատուկ կազմակերպված մեդիատեռորի խմբերին ու նրանց հովանավորներին զգուշացնում եմ՝ իմ խնդիրը Հայաստանում չէ, ես կռիվ եմ տալիս արտաքին թշնամու դեմ։ Մի խանգարեք ինձ, ավելորդ ոտատակ մի ընկեք։
Ամիսներ կամ տարիներ անց չեք լինի դուք և ձեր ընդդիմադիրները, բայց թշնամին կլինի։
Հայաստանից և Ադրբեջանից մեծ գրոհ է եղել իմ Facebook-յան հիմնական պրոֆիլի դեմ՝ ինձ մեղադրելով ատելության քարոզչության համար։ Իսկ որպես դրա հիմք՝ ներկայացվել է իմ հրապարակումը Բաքվի նավթահանքում տեղի ունեցած հրդեհի մասին։ Այնտեղ գրել եմ այն մասին, թե Ադրբեջանի հրդեհը բացի թշնամու ֆինանսական վնասից մեզ ուրիշ ոչինչ չի տա, և ուրախանալու պատճառ չկա, քանի որ պետք չի աղետ ցանկանալ ուրիշին։ Միտքը ավարտել եմ նրանով, որ եթե կարող ես, ինքդ գրավիր այլ տարածքներ, քանի որ դա է ազգերի ու պետությունների կյանքի օրենքը։
Այս մտքերի համար որ Ադրբեջանից պետք է բողոքեին իմ դեմ, բնական է, բայց չէի սպասում, որ Հայաստանի որոշ շրջանակներ այն աստիճան են անցել բարոյականության սահմանները, որ նույնիսկ անտեսում են ազգային ու պետական շահը, միայն թե իրենց գուրուի դեմ խոսողներին լռեցնեն։
Չի ստացվի։ Ավելի քան 30․000 բաժանորդ ունեցող իմ մեդիահարթակը վերադառնալու է։ Ես հակընդդեմ հայց եմ ներկայացրել Facebook-ին և կապացուցեմ իմ ճիշտ լինելը։ Դուք լավ գիտեք, որ ինձ հեշտ չեք կարողանա կոտրել՝ ոչ փողով, ոչ այլ խոստումներով, ոչ էլ սպառնալիքներով։
Հ.Գ. Ավելի ուշ Նաիրի Հոխիկյանը տեղեկացրել է, որ ֆեյսբուքյան իր էջը արդեն աշխատում է բնականոն հունով.
«Facebook-ը դրական արձագանքեց իմ հակընդդեմ բողոքին և վերականգնեց իմ մեդիահարթակը՝ դրա արգելափակումը համարելով ոչ ճիշտ։