Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հասարակական գործիչ, ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը Վարչական դատարանում բողոքարկել է Ազգային ժողովի որոշումը՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու վերաբերյալ՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ-ի այդ որոշումը։ Էդգար Ղազարյանի դիմումի հիմքերից մեկն այն է, որ Անահիտ Մանասյանը՝ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, հրաժարական չտալով այդ պաշտոնից և փաստացի զբաղեցնելով այդ պաշտոնը, առաջադրվել է ՄԻՊ թեկնածու այն դեպքում, երբ օրենքն արգելում է դատախազին որպես թեկնածու մասնակցել սահմանադրական մարմնի ղեկավարի ընտրություններին։ Վարչական հայցի քննությունը մակագրվել է դատավոր Արմեն Ներսիսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել, քանի որ Սահմանադրական դատարանում ժամանակին աշխատել է Էդգար Ղազարյանի ենթակայության ներքո, ուստի չի կարող այս գործով չեզոքություն դրսևորել։
«Դատարանն արձանագրում է, որ դատավոր Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում միաժամանակ թե՛ սույն գործով հայցվորի՝ Էդգար Ղազարյանի, թե՛ վիճարկվող որոշման հասցեատեր՝ Անահիտ Մանասյանի հետ: Ընդ որում, Էդգար Ղազարյանը, որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, եղել է դատավոր Արմեն Ներսիսյանի ղեկավարը /Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում որպես աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ/, ինչը հանդիսանում է դատավորի մոտ սույն գործով հայցվորի և de facto երրորդ անձի՝ վիճարկվող որոշման հասցեատեր՝ Անահիտ Մանասյանի նկատմամբ կանխակալ կարծիքի ձևավորման պատճառ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է՝ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում