|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյան գրում է.
«Շիրակի մարզի Ամասիա համայնքի սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացումը և ազգային անվտանգության ապահովումն ուղիղ կապ ունեն ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների վիճակի հետ։
Ռազմավարական ճանապարհների վերակառուցումը ոչ միայն բնակիչների համար կենսական նշանակություն ունի, այլև զինվորական, լոգիստիկ և արտակարգ իրավիճակների արձագանքման տեսանկյունից։
Դեպի սահմանամերձ գյուղեր տանող ռազմավարական ճանապարհների հիմնանորոգումը այլընտրանք չունի։
Սա պարզապես ենթակառուցվածք չէ։ Սա՝
- Ազգային անվտանգություն է
- Տնտեսական զարգացում է»: