կարևոր
1087 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-06 17:29
Աշխարհ

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Պոդդուբնոյե և Սոբոլևկա բնակավայրերը. ՊՆ

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Պոդդուբնոյե և Սոբոլևկա բնակավայրերը. ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Պոդդուբնոե (ԴԺՀ) և Սոբոլևկա (Խարկովի մարզ) բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոդդուբնոե բնակավայրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչությունը հստակեցնում է, որ խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կենդանի ուժը և տեխնիկան Զապորոժիեի մարզի Պոլտավկա, Օլգովսկոյե, Մալինովկա, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոսկրեսենկա, Նովոպոլ, Կարլ Մարքս բնակավայրերի շրջաններում:

«Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն իրենց հերթին վերահսկողության տակ են վերցրել Սոբոլևկան։

Նրանք խոցել են Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, հարձակողական բրիգադներ, տարածքային պաշտպանության երկու բրիգադ և Ազգային գվարդիայի բրիգադը Խարկովի մարզի Գլուշկովկայի, Նովոսերգեևկայի, Կուպյանսկի, Նիժնեե Սոլյոնոյեի շրջաններում, Դոնեցկի Կարպովկայի, Տորսկի և Դրոբիշևոյի շրջաններում:

Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։