Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոդոլսկում անցյալ տարի տեղի ունեցած վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է դատավճիռը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք բողոքարկել ենք դատավճիռը Հարությունյանին 327 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում»), այդ հանցանքը նա չի գործել, մենք այդ մասով արդարացնող դատավճիռ ենք խնդրում», - ասել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Տրոիցկի դատարանը 6 տարի և 9 ամիս ազատազրկման է դատապարտել «ԿԱմԱԶ» մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանին
Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցվել է. նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ: Դատավճռում նշվում է, որ Հարությունյանը տեղյակ է եղել «ԿԱմԱԶ»-ի արգելակման համակարգի անսարքության մասին: Հարությունյանը չի կարողացել վերահսկել մեքենան և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչը հանգեցրել է ավտովթարի և զոհերի:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: