Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Շանթ Հարությունյանը որեւէ որոշում համարում է ոչ իրավաչափ, անհիմն կամ անօրինական, կարող է բողոքարկել: Շանթ Հարությունյանի գործի քննության ու ընթացքի մասին հնչեցված մտահոգությունների վերաբերյալ այսօր լրագրողներին այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Հարցին` հերքո՞ւմ եք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ արդյո՞ք նրա դեմ հարուցված գործը որեւէ կապ չունի նրա քաղաքական գործունեության հետ, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ ընդամենը կարող է փաստել` ցանկացած անձ, այդ թվում` նաեւ Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու: «Համապատասխանաբար, դատարանը վերջինիս մեղավոր ճանաչեց այդ արարքների կատարման համար»,- նշեց նա:
Լրագրողները գլխավոր դատախազին հարց ուղղեցին նաեւ ՄԻՊ-ի զեկույցում բարձրացված հարցերի վերաբերյալ: Գլխավոր դատախազը նշեց, որ ցանկացած երեւույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր, քրեական գործերը հարուցվում են փաստերի առթիվ:
«Ինչ վերաբերում է մամուլում փաստաբանների կողմից հնչեցված անուններին, ապա մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրեցինք, եւ յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած անվան հետ կապված` մեր վերլուծությունները ներկայացրեցինք, թե ինչով է պայմանավորված, որ տվյալ փաստաբանը ներկայացրել է տվյալ հանգամանքը: Որովհետեւ ինքը դժգոհ է եղել ներկայացված աշխատանքներից, եւ առավել եւս` ես կարծում եմ, որ բոլորդ հնարավորություն եք ունեցել գնահատելու, որ որեւէ փաստաբան կամ հայտարարություն չի եղել, որ տեղի է ունեցել կաշառքի փաստ: Եվ այն հանգամանքը, որ փաստաբանը ներկայացնում է իր դիրքորոշումը` հարցի հետ կապված, ընդամենը նշում է հետեւյալը, որ «քանի որ, իմ կարծիքով, որոշումն ապօրինի է, հետեւաբար քննիչը եւ դատախազը կա'մ կաշառք են վերցրել, կա'մ անգրագետ են, կա'մ վերեւից հանձնարարական են ստացել»,- իր տեսակետները ներկայացրեց Գեւորգ Կոստանյանը` հավելելով, որ, այդ հանգամանքների հետ կապված, այնուամենայնիվ, որեւէ փաստ չի ներկայացվել:
Գլխավոր դատախազը նշեց, սակայն, որ հնչած բոլոր հայտարարությունների կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել թե' հատուկ քննչական ծառայությունում, թե' այլ մարմիններում, եւ դրանց կապակցությամբ կայացվել են համապատասխան որոշումներ: «Ընդ որում' որոշումներ, որոնց մեծ մասն անգամ բողոքարկված չեն»,- շեշտեց նա: