Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ դիմել էի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ասել էի՝ դեռ շանս ունեք, խելքի եկեք, պատասխանատվության տակ մի մտեք, միացեք ժողովրդին՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։։
Մի քանի ոչնչություններ արձագանքել են, նշեց նա, հավանաբար, Նիկոլն է տեքստերը գրել, տվել։
«Դե դրանք վերջացած մարդիկ են, հասկանում են՝ իրենց վերջը ուր է լինելու, դրանց չեմ արձագանքելու, ես շարունակում եմ դիմել էդ ֆրակցիայի էն մարդկանց, ովքեր արյունոտված չեն, դավաճանության մեջ չեն, և եթե չեն ուզում լինել՝ պետք է միանան ժողովրդին։
Իսկ դրանց, ովքեր արձագանքում են, ստեղից ասում եմ՝ տղե՛րք, Նիկոլը փախնելու ա, իսկ եթե ձեզ խոսք ա տվել, որ փրկելու է, էդ իր նավի մեջ էդքան անասուն չի տեղավորվի, որ հետը տանի։ Հետևաբար, զգուշացնում եմ, ես շատ նորմալ, հստակ ընդամենը կոչ եմ արել, ձեր ամեն ասածի համար պատասխան եք տալու․ Նիկոլը թռնեու ա՝ դուք չհասցնեք, բայց Նիկոլն էլ չի հասցնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Էս հրապարակը մինչև վերջ պիտի պահենք, նշեց նա, էս հրապարակը անընդհատ պիտի ավելանա։
«Ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր պայքարի հաղթանակը։ Ուրեմն, առանց Նիկոլ Հայաստան»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում արժանապատիվ քաղաքացիները տեղադրել են եռագույն վրաններ, որպեսզի գիշերեն հրապարակում, մինչև ապազգային իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեռանա։ Վաղն առավոտյան ժամը 08։15-ից ամբողջ հանրապետությունով անհնազանդության ակցիաներ են լինելու։ Մինչ այդ, Ֆրանսիայի հրապարակում միավորվել էին Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․