կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 19:08
Քաղաքական

Դրվագ Կութից. վարչապետն արգելում է գերի վերցնել ադրբեջանցիներին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարչապետը արգելում ադրբեջանցիներին գերի վերցնել․
 
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին շփման գծի վիճակի մասին զեկուցել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Եթե ուշադիր դիտեք ուղիղ եթերում հրապարակված տեսանյութը, գեներալը վարչապետից խնդրում է թույլտվություն՝ թշնամու շրջափակված ջոկատներին գերի վերցնել և այդկերպ ստիպել, որ վերադարձնեն մեր զինվորներին։
 
Վարչապետը անմիջապես մեջքով կանգնում է դեպի տեսախցիկն ու ասում՝ հանկարծ էդպիսի բան չանեք։ Իսկ այդ ընթացքում վարչապետին ու գեներալին շրջափակում է թիկնազորը։
 
Առանձին՝ խորհրդակցության ժամանակ թշնամու զինվորներին գերի վերցնելու դեմ հանդես եկած Նիկոլ Փաշինյանի ու նրա չինովնիկների պատճառաբանությունները ապշեցրել են ինչպես զինվորականներին, այնպես էլ տեղացի մի շարք պաշտոնյաների։ Ասում են՝ թշնամին մոջահեդ է և գերադասում է սպանվել, բայց գերի չընկնել։
 
Եվ սա քաղաքական ղեկավարության թուլամորթության արդարացումն է։