|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երեկ` ժամը 16:30-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ին հայտնեց, որ գնդակոծությունը մոտ 7 րոպե է տևել: Արդյունքում` վնասվել է գյուղացիներին պատկանող 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
«Բաղանիսի Ջրովքեր արոտավայրում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող կովը, իսկ 1 կով և 3 մոզի էլ հարկադիր մորթի է ենթարկվել»,- ասաց գյուղապետը` նշելով, որ հակառակորդը նպատակադրված նյութական վնաս է հասցրել գյուղացիներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ի գիշերն էլ լարված է եղել նախիջևանյան հատվածում: Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ, հիմնականում` հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին: