|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մանրամասն քննարկվել է տաջիկա-աֆղանական սահմանին տիրող ծանր իրավիճակը՝ պայմանավորված Աֆղանստանում, այդ թվում՝ սահմանային գոտում զինված դիմակայության սրման հետ: Վլադիմիր Պուտինը հաստատել է Տաջիկստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Ղեկավարները երկկողմ դիրքորոշում են հայտնել ռազմավարական գործընկերության և ռուս-տաջիկական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ: