Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար լուրջ անհանգստության առիթ է: «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրավիճակի սրումը կապված չէ դրսից Ռուսաստանի համար նոր դժվարություններ ստեղծելու փորձի հետ: Մարտական գործողությունները պետք է անհապաղ ավարտվեն: Հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական դաշտ»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Պեսկովի կարծիքով` ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ, ով` սխալ, այլ անհապաղ պետք է դադարեցնել կրակը:
«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է նա:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։