Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացքի մեջ է սահմանների հստակեցման գործընթացը, բանակցությունները շարունակվում են, նրա խոսքով`Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին անհիմն է, սահմանին բախումներ չեն եղել, իրավիճակը կայուն է:
Երկուշաբթի Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր ղազախ գործընկեր Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
«Նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահին տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահն ասել է, որ սահմանի հստակեցման գործընթացն ընթացքի մեջ է, հայկական կողմը ոչ պատշաճ կերպով է արձագանքում այս գործընթացին: Այս առիթով Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդրի միջազգայնացման փորձ, և դա միանգամայն անհիմն է. սահմանին բախումներ չեն եղել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,– հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը: