|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ն Ուզբեկստանի և Տաջիկստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների հետ քննարկում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո հետագա ռազմական համագործակցության հնարավորությունները: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրան հարցրել են՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է ռազմական բազաներ տեղակայել Ուզբեկստանում և Տաջիկստանում:
«Կարծում եմ՝ վստահաբար կարող ենք ասել, որ մենք Պետդեպարտամենտի մեր գործընկերների հետ բանակցություններ ենք վարում հարևան երկրների հետ: Եվ մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ ապագա հնարավորություններ կարող են լինել այնտեղ: Ես այս երկրներին հնարավորություն կտամ խոսելու իրենց անունից, բայց կարծում եմ, որ վստահաբար կարող եմ ասել, որ այս հնարավորությունների շուրջ բանակցում ենք հարևան մի շարք երկրների հետ», - պատասխանել է Քիրբին:
Խոսելով Ուզբեկստանում ամերիկյան ռազմական հենակետի վերակառուցման հնարավորության մասին՝ Քիրբին նշել է, որ մինչ այժմ այդ կապակցությամբ որոշում չի կայացվել:
«Եկեք առաջ չընկնենք, ոչ մի որոշում չի կայացվել: Կարծում եմ` շահարկելն իմաստ չունի: Ես չեմ մանրամասնի, թե որ օբյեկտները ու որ երկրներում կարող են օգտագործվել, մենք պարզապես դեռ այս փուլում չենք», - հավելել է Պենտագոնի խոսնակը: