|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովը հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով: Նրան հարց է ուղղել նաև հայ լրագրող: Լրագրողը մասնավորապես հետաքրքրվել է` ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում հայ-ադրբեջանական սահմանին անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դեպքերը և ադրբեջանական կողմի պահանջով բլոգեր Լապշինի ձերբակալությունը Մինսկում, ով, ի դեպ, նաև ՌԴ քաղաքացի է: Լավրովն անդրադարձել է միայն Լապշինին վերաբերող հարցին:
«Մենք դեմ ենք լրագրողների կամ անհատների կողմից այս կամ այն տարածք այցը քրեականացնելուն: Երկրորդ` մենք դեմ ենք այս կան այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնելուն»,- ասել է նա:
Լավրովը հավելել է, որ իրենք հյուպատոսության միջոցով շփում ենք ունեցել Լապշինի հետ: «Մենք գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է. իսրայելցի դիվանագետները նույնպես շփում ենք ունեցել նրա հետ: Մենք բոլոր միջոցներով կաշխատենք լուծել այդ խնդիրը` հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- նշել է նա:
Ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին հարցին Լավրովը այդպես էլ չի պատասխանել: