|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ իրեն հայտնի չէ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ Վլադիմիր Պուտինի վստահության հարցում փոփոխությունների մասին։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ Պեսկովը նաև ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները նախագահի լիազորությունների մեջ է մտնում, և հազիվ, թե այդ հարցը քննարկված լինի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» ՄՌԿ-ի միջև ապստամբության կարգավորման հարցի բանակցությունների ընթացքում:
Նշենք, որ հունիսի 23-ին Պրիգոժինի կողմից ապստամբություն հայտարարելուց ի վեր Շոյգուն որևէ հրապարակային հայտարարություն չի արել։
Հիշեցնենք, որ ՄՌԿ «Վագների» ապստամբությունը փաստացի սկիզբ էր առել դրա ղեկավարի մեղադրանքներից հետո Շոյգուի հասցեին: Պրիգոժինը նշել էր, որ Պնախարար Շոյգուն և Գլխավոր Շտաբի պետը խաբում են նախագահին, ռազմաճակատը քաոսի մեջ է, իսկ ուկրաինացիները առաջ են գալիս: