Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուրը իրեն պետք է հարց տա՝ ինչո՞վ է պայմանավորված ոչ միայն սահմանների այս շուտափույթ վերաձևումը, այլև ինչո՞վ է պահմանավորված, որ հենց մեր սահմանի վրա Ադրբեջանը սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակողական զենքեր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ, որի ընթացքում քաղաքացիները շրջափակել են դռները, որպեսզի կառավարության անդամները չկարողանան ներս մտնել և գումարել տարեվերջյան նիստը։
Նա նկատեց, որ խնդիրը մենակ ակցիան չէ, խնդիրը իրազեկումն է։
«Շատերը շատ կարճ ժամանակահատվածով են նայում, թե ինչ է տեղի ունենում երկրում, բայց խնդիրը այլ է․ դուք կարող եք չսիրել Նիկոլ Փաշինյանին, դուք կարող եք չսիրել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին՝ թվարկեք ցանկացած քաղաքական գործչի, բայց չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, դա արդեն հանցագործություն է ապագա սերունդների հանդեպ։ Նրանց դուք չեք կարող չսիրել՝ ձեր երեխաներին, ձեր թոռներին դուք չեք կարող չսիրել»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուրը իրեն պետք է հարց տա՝ ինչով է պահմանավորված, որ հենց մեր սահմանի վրա Ադրբեջանը սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակողական զենքեր։
«Այո՛, ես հասկանում եմ, որ շատերի հույսն այն է, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած փաստացի դա տեղի է ունենում, բայց Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաները և թոռները և դա չնկատել անթույլատրելի է։ Եվ այսօր այն, ինչ քննարկվում է, մեր երեխաների և թոռների ապագայի հարցն է։ Թողնելով նրանց սահմաններ, որոնք խոցելի են, որոնց ողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական և թուրքական խոշոր ռազմաբազաներ, յուրաքանչյուրը իրեն պետք է հարց տա»,-ասաց նա։
Դավիթ Հարությունը նշեց, որ, ցավոք սրտի, շատ մտավորականներ, ում հետ ինքը շփվում է, պատրաստ են հուսահատ լքել մեր երկիրը։
«Սա հանցագործություն է սեփական ազգի հանդեպ, որովհետև, լինելով մտավորական, ստանալով կրթություն, ապրելով այս հասարակությունում դուք ունեք նաև ձեր պարտքը վերադարձնելու պարտավորություն այս ժողովրդին»,-ասաց նա։
Այնպես որ, նրա խոսքով, այս պահին մենք ոչ թե քննարկում ենք այս ակցիայի հաջողված կամ չհաջողված լինելը, այլ մենք այս պահին կիսվում ենք մեր մտահոգություններով։
Հարցին՝ ինչ աններելի սխալ է արել ՀՀԿ-ն, որ ժողովուրդի մի հատված նախընտրում է երկիրը հանձնած Փաշինյանին, միայն թե հետ չգա Հանրապետականը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Չկա իշխանություն, որը սխալներ թույլ չի տալիս, և Հանրապետականը բացառություն չէ։ Բայց որն է տարբերությունը Հանրապետականի և այս իշխանության միջև․ ես կարծում եմ, ոչ թե՝ որ այս իշխանությունը ավելի ժողովրդական է, որովհետև բացարձակապես այդպես չէ, ոչ թե ավելի հակված է իրավական պետության, այլ՝ այս իշխանությունը գտել է շատ նուրբ մի հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն, բաժանել և տիրել»։
Մանրամասն՝ տեսանյութում․