Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ավիաբազաներ է ստեղծում Ադրբեջանի երեք քաղաքներում՝ Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում: Այս տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները:
Ասվում է, որ Ադրբեջանը Սիրիայի, Քաթարի, Իրաքի, Սուդանի և Հյուսիսային Կիպրոսի հետ կարող է դառնալ այն երկիրը, որտեղ կտեղակայվեն թուրքական ռազմաբազաներ:
Թուրքիան աշխարհի տարբեր մասերում ռազմաբազաներ կամ ռազմական առաքելություններ ունի: Այսպես՝
Սիրիայում. հակաահաբեկչության պատրվակով Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ բռնազավթած Թուրքիան, բացի ահաբեկիչներին ֆինանսավորելուց, ունի նաև ռազմական ներկայություն:
Իրաքում. թուրքական բանակի ստորաբաժանումները տեղակայված են այս երկրի հյուսիսային տարբեր քաղաքներում, որոնք մասնակցում են PKK-ի դեմ գործողություններին:
Սոմալիում. այստեղ թուրքական բանակը երկու խնդիր ունի: 2017-ին Սոմալիի բանակի անձնակազմ պատրաստելու համար Մոգադիշոյում տեղակայվեց թուրքական ուժերի հրամանատարությունը: Երկրորդ առաքելությունը կապված է «ծովահենների հարձակումներից նավերի պաշտպանության հետ»:
Լիբանանում. ՄԱԿ-ի ժամանակավոր առաքելության կազմում այստեղ ներկա են թուրք զինվորներ: Տասը տարուց ավելի շուրջ հարյուր թուրք զինվորականներ ներկա են եղել այս երկրում:
Քաթարում. Թուրքիան 2017 թվականից մշտական ռազմակայան ունի:
Բոսնիա և Հերցեգովինայում. Թուրքիայի զինված ուժերը գործում են որպես Բոսնիա և Հերցեգովինայում տեղակայված միջազգային խաղաղապահ ուժեր:
Աֆղանստանում. թուրքական բանակը գործում է այստեղ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում՝ Աֆղանստանում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն ի պատասխան ռազմական գործողություններից հետո։ Թուրք զինվորականների թիվը Աֆղանստանում շուրջ 2 հազար մարդ է:
Ալբանիայում. 1997-ին Ադրիատիկի ափին գտնվող Ավլոնիա քաղաքում տեղակայված ռազմաբազայում ծառայում է մինչև 250 անձնակազմ:
Հյուսիսային Կիպրոսում. Կիպրոսի բռնազավթված հյուսիսում թուրք զինվորականների թիվը գնահատվում է 40 հազար: Թուրքիայի ռազմական ներկայությունը Կիպրոսում ունի մշտական զորամասի կարգավիճակ, որն անմիջականորեն ենթակա է Թուրքիայի գլխավոր շտաբին:
Սուդանում. 2017-ին նախագահ Էրդողանի՝ այս երկիր կատարած այցից հետո Սևակին կղզում որոշվել է 99 տարով ռազմաբազա տեղակայել:
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում. Թուրքիայի զինված ուժերը գործում են այս երկրում ՄԱԿ-ում ինտեգրման և կայունության բազմակողմ առաքելության շրջանակներում:
Մալիում. թուրք զինվորականները ակտիվ են այս երկրում՝ Բազմակողմանի ինտեգրման և կայունության առաքելության շրջանակներում: