|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Չկա այլ երկիր, որը ողբերգությունների առջև նույնքան սկզբունքային լինի, որքան Թուրքիան: Ավելի վաղ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, իսկ այժմ Աֆղանստանում ոչ մի երկիր նման անձնազոհություն չի ցուցաբերել, ինչպես Թուրքիան. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է իրեն պահել նույն մարդասիրությամբ՝ առաջնորդվելով եղբայրության և մարդասիրության սկզբունքներով, բայց ապագայում միայնակ պատասխանատվություն չի կրի միգրացիայի հետ կապված հարցերում:
«Թուրքիան օթևանել է միլիոնավոր փախստականների։ Մերսինը մեր շրջաններից է, որն ապաստանել է ամենամեծ թվով միգրանտների և ահաբեկչության ենթարկված անձանց, և դրանով մեծ բեռ են վերցրել իրենց վրա: Բայց եկել է ժամանակը, որ այլ շրջանակներ, այդ թվում՝ եվրոպական երկրները, ավելի իրատեսորեն գործեն և գործնական քայլեր ձեռնարկեն միգրանտների հարցում: Մենք պաշտպանում ենք հումանիզմի սկզբունքները, բայց ապագայում թույլ չենք տա ո՛չ Մերսինին, ո՛չ մեր մյուս նահանգներին զգալ միգրանտների հետ կապված բեռը»,- հայտարարել է Էրդողանը։