|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Աբդուլհամիդ Դբեյբեն քննարկել են հյուսիսաֆրիկյան երկրում տեղակայված թուրքական զորքի թվի ավելացման հնարավորությունը. հայտնում է Asharq al-Aawsat-ը։
Երկու առաջնորդները պայմանավորվել են, որ ԼԱՀԿ-ն պաշտոնապես կպահանջի Տրիպոլիում խորհրդատվական և ռազմական անձնակազմի ավելացում, և որ Լիբիայի անվտանգության անձնակազմի նոր խումբը վերապատրաստում կանցնի Թուրքիայում։
Միաժամանակ, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել ԼԱՀԿ-ին բոլոր մակարդակներում։
Պարբերականը նշում է, որ Թուրքիան կարող է ցանկանալ մեծացնել իր ռազմական ներկայությունը՝ կապված ընտրություններից առաջ Լիբիայից օտարերկրյա զորքերի և վարձկանների դուրսբերման աճող պահանջի հետ։
Երկուշաբթի՝ ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի մասնակցի Լիբիայի հարցով համաժողովին, որը կազմակերպվելու է Փարիզում։ Թուրքիայի նախագահը նաև նշել էր, որ Թուրքիայի ներկայությունը նախորդ կառավարության հետ պայմանավորվածության մաս է: