Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետության սահմանները պահելը նմանվում է կնոջ պատվախնդրությունը պահելուն ցանկացած երկրի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը։
«Եթե դու քո պետական սահմանները չես կարողանում պահել՝ քո պատիվը ծախվում է արդեն։ Մի պետական սահմանախախտման դեպքում հսկայական պատերազմներ են լինում։ Եվ, մեր աչքի առաջ, մի տեսակ պատվազուրկ եղած երկրի ենք նման այսօր»,-ասաց նա։
Սպարտակ Ղարաբաղցյանը նկատեց, որ սա դարձել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև կենցաղ էլ է մտել․ պատվախնդրության հարցը այս արիացի ժողովրդի մոտ դարձել է երկրորդական, երրորդական բան։
«Առանց սահմանների երկիրը պոռնկատան կնոջ է նմանվում, առանց սահմանների երկիրը ո՞րն է, առանց սահմանների երկիր չի լինում, առանց տան պատիվը պահող կնոջ ընտանիք լինո՞ւմ է, չի՛ լինում։ Նույնն էլ պետությունն է՝ ընտանիքի նման է, եթե այդտեղ պատվախնդիր տղամարդ չկա, առաքինի կին չկա, մեր այսօրվա երկրի վիճակն է»,-ասաց նա։
Եթե պատվի զգացողություն չկա, նշեց Սպարտակ Ղարաբաղցյանը, մանավանդ այս վիճակում, որ ամեն օր պատվազրկության նոր դրվագների ենք սպասում, ապա սահմաններն էլ են մեզ համար պայմանական մի բան դարձել, ով ոնց ուզեցել է՝ սահման է գծել, դերձակի այդ մկրատը իրենց ձեռքն ենք տվել։
«Ամեն ինչը մենք տվել ենք իրենց ձեռքը, հետո էլ այսօր չգիտենք՝ ումից ենք բողոքում, ում ենք մեղադրում, սկսել ենք էլի մեղավորներ ման գալ, պարտության մեղքը քիչ մնաց արդեն հասցնենք Տիգրան Մեծ»,-ասաց նա։
Ամեն ինչ սկսվեց բանակից՝ նկատեց Սպարտակ Ղարաբաղցյանը․ զինվորներին իշխող ուժի օգտին կեղծված ընտրությունների տանելը նա հոգով անդամալույծ դարձնելուն է հավասարեցնում։
«Ասում ենք՝ Արցախը Հայաստանի ողնաշարն է, Սյունիքը պետության ողնաշարն է, բանակով է պայմանավորված մեր ինքնությունը պահելը։ Տեսեք՝ ամենաահավոր բանն ինչ եղավ․ երբ ընդամենը 6-7 ամիս առաջ զոհված 18-20 տարեկան այդ մատաղ զինվորների հասակակիցներին այսօր տանում են, պարտադրում են քվերարկել, բանակի զինվորի մեջ այդ հոգեբանությունը մեռնում է, ինքը չի գիտակցում, որ ընդամենը 6 ամիս առաջ իր հասակակիցն է զոհվել, իր բարեկամն է, եղբայրն է, թաղի տղան է, այդ զգացողությունն էլ է վերանում։ Ես չգիտեմ՝ հետո այդ զինվորները, երբ գան, մտնեն կազարմա, ի՞նչ խղճով են ծառայելու։ Որովհետև այնտեղ շատ պատվախնդիր երեխեք կան, մանավանդ այդ՝ ձևավորման տարիքում, նրանք կարող է շատ բաներում չարտահայտվեն, բայց ներքուստ իրենց ամբողջ կյանքում տրավմա մնա, իրենք ներքուստ արդեն հոգով անդամալույծ են դառնում, երբ բանակի զինվորին տանում ես նորից փչացնելու, երբ ընդամենը մի ամիս առաջ հրամանատարներին ազատեցիր, մենք բոլոս հասկանում էինք՝ ինչի համար են ազատում։ Այս շարքը շարունակվելու է»,-ասա Սպարտակ Ղարաբաղցյանը։
Առաջին անգամ Դաշնակցության այդքան մեծ ներկայությունը առաջիկա Ազգային Ժողովում Սպարտակ Ղարաբաղցյանը առանցքային է համարում այն առումով, որ վերջ կդրվի պալատական ընդդիմությանը, որին մինչև հիմա ականատես ենք եղել։
«Դա է այդ ջղաձգումների պատճառը, որովհետև իրենք շատ լավ զգում են, որ այսօր պառլամենտ է եկել մի ուժ, որն իր հետ չի եկել սիրախաղ անելու, համաձայնությունների գնալու, վերևից ուրիշ բան խոսելու՝ ներքևից ձեռք սեղմելու, արդեն մի տեսակ փոխվում է նաև սա։ Այստեղ նաև ինտելեկտուալ քաշային կատեգորիաների պայքար է գնալու։ Ով ընդդիմության կողմից պառլամենտ է մտնում՝ իր գիտելիքներով, ինտելեկտով, ոնց որ ռազմադաշտում՝ 1-ը 4-ի հարաբերությամբ է լինելու»,-ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը։
Նա հիշեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ Կոմանդոսն էր այդպես ասում՝ որ մեր մեկ զինվորը կռվում էր 7-8 թուրքի դեմ, և հաղթանակը դրանով էր պայմանավորված։
«Պառլամենտն էլ է ռազմաճակատ։ Եթե թրքաբարո հատվածի հետ մենք կռիվ ենք տալու, արդեն ճակատամարտի դաշտ է»,-ասաց նա։
Դաշնակացության՝ պառլամենտ մտնելով, արյան մի խումբ է մտնում խորհրդարան, որը նիկոլենց տեսակը չէ, և ինչքան էլ ուզենան այդ արյունը նրանց մեջ ներարկել՝ նրանց համար մահ է լինելու, որովհետև իրենց արյան խմբի հետ չի բռնում, ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը, իսկ նախկին՝ պալատական ընդդիմության արյունն իրենց հետ բռնում էր։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․