Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք գլխի չենք , թե սա ինչ օր է, մենք ուշքի չենք գալիս, ինչքան տոն ունենք, եկած օրվանից բոլոր տոներն արյունով է մաքրում։ Երբ Նենսի Փելոսիին տանում էին Ծիծեռնակաբերդ, ես գրեցի, ասացի՝ իրեն տարեք Եռաբլուր , թո՛ղ տեսնի, թե չակերտավոր դեմոկրատիան որտեղ է , մարդասիրությունը որտեղ է։ Մենք չար երազի, մղձավանջի մեջ ենք» -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գրող , հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ անդրադառնալով այսօր Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակությանը։
Սպարտաղ Ղարաբաղցյանը չի կարծում , թե հասարակությանը մեկ է՝ ինչ է կատարվում երկրում, ասում է՝ հիշողությունը շատ թարմ է, մենք տեսանք , թե ինչպես ժողովուրդն ինքնաբուխ հավաքվեց խորհրդարանի շենքի առջեւ, երբ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտարարեց թուղթ ստորագրելու մասին, բայց մյուս կողմից էլ՝ անտարբերություն կա։ «Էլի էդ նույն մայրերն էին, ես այդ հարցը ինձ տվել եմ, թե ի՞նչ եղավ մի անգամ կոչով հավաքվեցին, մյուս անգամը՝ ոչ։ Մենք ասում ենք՝ որդեկորույս մայրեր, բայց ժողովուրդը, հասարակությունն է կորցնում այդ տղաներին։ Անտարբերությունն սարսափելի բան է, ամենավատ բանը»,-տարակուսում է Սպարտակ Ղարաբաղցյանը։
Հիշեցնենք, որ լույս 21-ի գիշերը զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին Եռաբլուրում, ինչպես իրենք են ասում ՝ իրենց որդիների տանը, շիրիմները հսկելու, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել այնտեղ՝ Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի առիթով եւ, ծնողների խոսքով, չպղծի իրեմնց զավակների հիշատակը։ Բայց մեծաքանակ ոստիկանական ուժերը՝ կարմիր եւ սեւ բերետավորները բիրտ ուժ կիրառելով, ֆիզիկական ճնշմամբ, զոհվածների մայրերին ու հայրերին քաշքշելով, մարմնական վնասվածքներ պատճառելով կարողացան Նիկոլ Փաշինյանի ու նրան ուղեկցող իշխանավորների մուտքն ապահովել Եռաբլուր։
Գրող, հրապարակախոսը ամենեւին զարմանալի չի համարում, որ Փաշինյանի հրահանգով այսօր այսպիսի ամոթ ու խայտառակություն տեղի ունեցավ։ Նա ասում է ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչի է ընդունակ։ «Մարդ» բառն էլ արդեն չես ուզում ասել այդ ոհմակին, ես չգիտեմ՝ դրանց մեջ մի փոքր մարդկային բան կա՞, չեմ ասում՝ ազգային, մարդկային եմ ասում»։
Սպարտակ Ղարաբաղցյանը չի ուզում հոռետես լինել, բայց ցավով արձանագրում է՝ մենք չափազանց թանկ ենք վճարել ու, եթե այսպես շարունակվի, թանկ ենք վճարելու՝ հայրենիքի կորստի , մարդկային կյանքերի, սերնդի սերուցքի կորստի ճանապարհով ենք գնում։ «Դեղատոմսեր չկան, ես էլ, դուք էլ, մեր բոլոր քաղաքացիները վերականգնվելու խնդիր ունենք, մինչեւ անգամ նրանց մեջ էլ երեւի մարդիկ կան, որ հասկանում են, թե ուր ենք գնում, բայց այնքան են խրվել, որ ինքնապաշտպանության բնազդով են շարժվում, ոչ թե վերականգնման»։
Ղարաբաղցյանը վստահ է, եթե այսօր ոստիկաններին կրակել հրահանգը լիներ, նրանք դա էլ կանեին։ «Դրա փորձը եղավ չէ՞, որ տան դիմաց հավաքվել էին։ Դա իրենցից հեռու չէ, զարմանալու բան էլ չէ։ Ես ասել եմ, եթե այսպես շարունակվի, մի օր մենք արթնանալու ենք, անասունի նման բառաչենք, բայց ուշ է լինելու»,-եզրափակեց Սպարտակ Ղարաբաղցյանը։
Աղբյուր` Փաստինֆո