Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՄ խորհուրդը հայտարարել է Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրման մասին: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Բելառուսի դեմ կիրառվում են տնտեսական սահմանափակող միջոցներ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ փաստաթղթի՝ նոր նպատակային տնտեսական պատժամիջոցները ներառում են, ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, Բելառուսին հեռախոսային կամ ինտերնետային կապի մոնիտորինգի կամ խափանման, ինչպես նաև ռազմական կիրառման համար նախատեսված տեխնոլոգիաներ կամ ծրագրային ապահովում վաճառելու, մատակարարելու կամ փոխանցելու արգելք: «Նավթամթերքի, կալիումի քլորիդի, ծխախոտի արտադրության համար օգտագործվող ապրանքների առևտուրը սահմանափակվել է»,- ասվում է փաստաթղթում:
«Եվրոպական ներդրումային բանկը կդադարեցնի պետական հատվածում գործող պայմանագրերի և նախագծերի ցանկացած վճարում»,- հայտնել է ԵՄ խորհուրդը:
ԵՄ երկրներին հանձնարարվել է նաև սահմանափակել մասնակցությունը տարածաշրջանային զարգացման բազմակողմ ծրագրերին:
ԵՄ խորհուրդը բացատրում է, որ պատժամիջոցները կիրառվել են Բելառուսում բողոքների բռնի ճնշման և մարդու իրավունքների լուրջ խախտումների, ինչպես նաև մայիսի 23-ին Ryanair ինքնաթիռին վայրէջք պարտադրելու և ընդդիմադիր բլոգեր Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու հետ կապված:
Փաստաթղթում շեշտվում է նաև, որ Մինսկի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը մայիսի 24-25-ը ԵՄ գագաթնաժողովում քննարկման արդյունք է։