կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 12:05
Աշխարհ

ԵՄ 9 երկիր դեմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն

ԵՄ 9 երկիր դեմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն

ԵՄ 9 երկիր պատրաստ է կասեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու փորձերը հուլիսի 16-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ԵՄ-ում արեւմտաեվրոպական պետություններից մեկի մշտական ներկայացուցչության դիվանագիտական աղբյուրը:

 

«Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովենիան, ինչպես նաեւ ԵՄ-ում նախագահող Իտալիան հիմքեր չեն տեսնում ներկայիս պայմաններում ՌԴ-ի նկատմամբ առեւտրատնտեսական պատժամիջոցներ սահմանելու համար եւ գագաթաժողովում հանդես են գալու դրա դեմ: Համենայն դեպս, այդպիսին է այս պահին իրավիճակը ԵՄ` մշտական ներկայացուցիչների մակարդակով հանձնաժողովում, որը սովորաբար բավական ճշգրիտ արտացոլում է ուժերի դասավորությունը գագաթաժողովի նախաշեմին»,- ասել է դիվանագետը:

 

Նա ընդգծել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատճամիջոցներ կիրառելու որոշումը պետք է ընդունվի միայն միաձայն` ԵՄ 28 երկրների համաձայնությամբ, այսպիսով` ԵՄ յուրաքանչյուր երկիր վետոյի իրավունք ունի: