| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստում Բելառուսի ազգային ավիաընկերության եւ բելառուսական ավիացիայի շուրջ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Սա ժամանակավոր բնույթ է կրելու՝ նախորդելով Ryanair-ի միջադեպից արդյունքում տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագետներին:
ԵՄ կառավարությունները, որոնք միջադեպը բնութագրել են որպես «պետական ծովահենություն», հայտարարել են, որ պատժամիջոցներն ուղղված են այն ոլորտների դեմ, որոնք Բելառուսի տնտեսության մեջ կենտրոնական դեր են խաղում:
Դիվանագետների խոսքով՝ մինչեւ տնտեսական պատժամիջոցների կիրառումը նախատեսվում է որպես արագ միջանկյալ պատասխան համաձայնության հասնել ֆիզիկական անձանց եւ երկու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակի շուրջ մինչեւ հունիսի 21-ը, երբ կհանդիպեն ԵՄ արտգործնախարարները:
«ԵՄ բոլոր երկրները համաձայն են այս մոտեցման հետ», - ասել է մի դիվանագետ: Մեկ այլ դիվանագետ հայտնել է, որ սա «հստակ ազդանշան կլինի Լուկաշենկայի համար, որ իր գործողությունները վտանգավոր եւ անընդունելի են»:
Մեծ Բրիտանիան, որն արդեն ԵՄ անդամ չէ, կասեցրել է Բելառուսի ազգային ավիափոխադրողի՝ «Բելավիայի» թռիչքի թույլտվության գործընթացը: Ակնկալվում է, որ Եվրամիությունը կանի նույնը, ասել են դիվանագետները: