|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ը դաշնակիցների հետ մշակում է նոր հասցեական պատժամիջոցներ Բելառուսի դեմ։
Մասնավորապես՝ նախատեսվում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մասնակից են Բելառուսում մարդու իրավունքների խախտումներին և բռնաճնշումներին։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունում հորդորել են Մինսկին՝ դադարեցնել բռնությունը սեփական ժողովրդի հանդեպ, ազատ արձակել անարդար կերպով ձերբակալվածներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացի Վիտալի Շկլյարովին, և կառուցողական երկխոսություն սկսել Բելառուսի հասարակության իրական ներկայացուցիչների հետ։