Արդեն հայտնել ենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսին կայցելի Բաքու: Տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ նշելով, որ այցը տեղի կունենա հունիսի 17-18-ը:
Նա նշել է, որ այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և երկրի ղեկավարության հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
«Ադրբեջանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: 2013 -ին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 3,5 միլիարդ դոլար՝ 4%-ով ավելի քան անցյալ տարի»,- ասել է Լուկաշևիչը: