|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանական բանակը ծանր տեխնիկա, այդ թվում՝ Т-72С և БМП-2 տանկեր է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին. հայտնում է ռուսական թելեգրամյան «Միլիտարիստ» ալիքը։
Ի հաստատումն այս տեղեկատվության՝ ալիքը տեսանյութ է հրապարակել, ենթադրաբար, Աֆղանստանի սահման զրահատեխնիկայի տեղափոխման մասին:
Վերջին իրադարձությունները հարևան Աֆղանստանի հյուսիսային և արևելյան տարածքներում, որտեղ «Թալիբան» շարժումը լայնածավալ գրոհներ է իրականացնում, ըստ ամենայնի, Իսլամական Հանրապետությանը ստիպել են հոգ տանել իր արևելյան սահմանների պաշտպանության մասին:
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:
Ըստ EADaily-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում թալիբները մոտեցել են Հյուսիսային Աֆղանստանի համանուն նահանգի վարչական կենտրոն Կունդուզ քաղաքին՝ Տաջիկստանի հետ սահմանին, մի շարք ռազմական հաջողություններից հետո: