Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Ռուսաստանի զինուժը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Ռուսական avia.pro կայքը գրում է՝ «Ռուսաստանի զինված ուժերը տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին լրացուցիչ ուժեր են տեղակայել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու: Այսպիսով, ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների` Սյունիքի տարածքում տեղակայվել է ռուսական զինուժի միանգամից երկու հենակետ, որտեղ գտնվում են զրահատեխնիկա եւ մարտական ավիացիա:
Կայքը գրում է, որ զինտեխնիկայի կուտակման հնարավոր պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանը ուժով վերահսկելու պատրաստակամության մասին հայտարարությունն է։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են՝ շուտով իրենց վերահսկողության տակ են անցնելու Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը։
«Թշնամին անցել է հոգեբանական գրոհի․ սոցցանցերում տեղադրում են տեսանյութեր, որոնք նկարված են Շուշիից, որտեղ երեւում են Ստեփանակերտ-Երեւան ճանապարհով երթեւեկող մեքենաների շարասյունը եւ մեկնաբանում են՝ ստեփանակերտցիները լքում են Արցախի մայրաքաղաքը։ Սառը իրավիճակը նոյեմբերի 10-ից հետո ավելի թեժ է, եւ երեւի թե դրանով էլ պայմանավորված է ռուսական զորքերի հնարավոր վերադասավորումը սահմանին։ Այնուամենյանիվ, այդ ուժերի վերադասավորումը նաեւ հայ-ռուսական համատեղ զորախմբի շրջանակում է»,-շեշտեց ռազմական փորձագետը։
Պաշտոնական Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել լուրը, այնուամենայնիվ, կայքը գրում է, որ Մոսկվան տեղեկություն ունի՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքուն ուժեր է կենտրոնացնում։