|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Բուլղարիան 350 զինծառայող է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին, որպեսզի ոստիկաններին օգնեն զսպել անօրինական միգրանտների աճող հոսքը։ Այս մասին bTV հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գեորգի Պանայոտովը. հայտնում է Interfax-ը։
«Զինծառայողները այսօր ժամանել են բուլղար-թուրքական սահման՝ աջակցելու սահմանապահներին»,- ասել է նախարարը։
Պանայոտովը նաև ընդգծել է, որ սահմանին գտնվում է 40 միավոր տեխնիկա։
Նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում Բուլղարիայի սահմանն ապօրինի հատել է ավելի քան 6,5 հազար մարդ, ինչը 3 անգամ ավելի է, քան 2020 թվականի 9 ամսում երկիր մուտք գործած անօրինական ներգաղթյալների թիվը։