կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 11:36
Տարածաշրջան

Իրանը տանկային դիվիզիա է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին

Իրանը տանկային դիվիզիա է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին

Իրանի իշխանությունները զրահապատ դիվիզիա են տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին. հայտնում է Aamaj News-ը։

Նշվում է, որ սահման է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան։ Այս որոշումը կայացվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Դոկարուն» (Իրան)- «Իսլամ Քալա» (Աֆղանստան) սահմանային անցակետերի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպերի պատճառով:

Թեհրանը դեռ չի որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում չի տվել։

Ապրիլի 23-ին անցակետում սահմանապահների միջև կոնֆլիկտ էր սկսվել, ինչի հետևանքով իրանական կողմից ժամանակավորապես փակվել էր սահմանային անցակետը։

Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ թալիբները սկսել էին Իսլամ Քալայի մոտ ճանապարհի անցկացման աշխատանքները։ Իրանցի սահմանապահները միջամտել էին և դադարեցրել աշխատանքը, քանի որ, ըստ տեղեկությունների, չկար սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու պաշտոնական հաստատում: ԻՌՆԱ-ն հայտնում է, որ այս պահին աշխատանքները դադարեցվել են, և երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել այդ հարցը։ Դոկարուն անցակետը Իրանի և Աֆղանստանի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկն է։