|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամայել է մոբիլիզացնել պահեստային 20,000 զինծառայող՝ տաջիկա-աֆղանական սահմանն ուժեղացնելու համար. հաղորդում է «Ասիա-պլյուս»-ը:
Համապատասխան հանձնարարականը Ռահմոնը տվել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ՝ կապված տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Հանդիպմանը մասնակցել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ռազմական կառույցների և իրավապահ մարմինների ղեկավարներ: Քննարկվել է սահմանամերձ շրջաններում անվտանգության ապահովման և պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցը:
Հաշվի առնելով իրավիճակի սրումը Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին՝ Ռահմոնը հանձնարարել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել սահմանամերձ շրջաններում անվտանգության ապահովման ուղղությամբ: Հանձնարարվել է ուժեղացնել սահմանների պաշտպանության կարողությունները և լրացուցիչ զորք ուղարկել համապատասխան տարածքներ:
Ռահմոնը, սահմանային ներուժի ամրապնդմանը զուգահեռ, նաև հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել պետական սահմանի խախտումների կանխարգելմանը, այդ թվում`անդրազգային հանցագործությունների, ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի վաճառքի կանխարգելմանը:
Երկրի ղեկավարը պաշտպանության նախարարին հանձնարարել է մոբիլիզացնել 20 000 պահեստային զինծառայողներ՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի հետագա ամրապնդման համար: