կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 12:50
Տարածաշրջան

Իրանը հսկայական զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը հսկայական զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը վաղվանից զորավարժություններ կսկսեն երկրի հյուսիսարևմտյան շրջանում: Այս մասին ասել է Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ղիյումերս Հեյդարին:

Նրա խոսքով՝ վարժանքներում կկիրառվեն Իրանի զինված ուժերի հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ եւ զրահատեխնիկա:

Իրանի հյուսիսարևմտյան շրջանն ընդգրկում է Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգները:

Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին ՀՀ Գորիս–Կապան ճանապարհին իրանական բեռնատարների հետ կապված միջադեպի պատճառով։ 

Ալիևն էլ օրերս բողոքել էր, թե ինչո՞ւ 30 տարվա ընթացքում, երբ Արցախի հարավը գտնվում էր հայերի ձեռքում, Իրանը երբեք զորավարժություններ չէր անցկացրել։