կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-20 16:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ գործը օդ է և պայթելու է փուչիկի նման․ Արմեն Չարչյան

Այդ գործը, որ կարվել է ինձ վրա, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից, այդ գործը օդ է և պայթելու է փուչիկի նման՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, որի դեմ Հատուկ քննչական ծառայությունը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, ինչը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում։

Նա նշեց, որ իրեն անազատության մեջ մեկ ու կես օր պահել են ապօրինաբար։

«Բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որն առաջադրում են ինձ․ որևէ զանցանք, օրենքի խախտում, հանցանք չեմ կատարել իմ գործողություններով»,-ասաց նա։

Արմեն Չարչյանը նկատեց, որ եթե հիմք չկա, իսկ իրավաբանները համոզված են, որ հիմք չկա, բայց բոլոր դեպքերում գործ են հարուցում և անգամ ձերբակալում են իրեն, նշանակում է՝ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ, որ իրեն ձերբակալեն։

«Դա ինձ պատիվ է բերում, որովհետև եթե այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում այն մարդկանց համար, որ այդ գործընթացը սկսել են․․․ չգիտեի, որ այդքան ուժ ունեմ։ Դրանով ապացուցեցին, որ այս գործը քաղաքական երանգ ունի և կապված է իմ քաղաքական դիրքորոշման հետ»,-ասաց Արմեն Չարչյանը։

Նա շատ երախտապարտ ու շնորհակալ է իր բոլոր բարեկամներին, ընկերներին, ծանոթներին, անծանոթներին, որ համացանցում և անձնական զանգերի միջոցով զորակցություն են հայտնել իրեն այս ապօրինի, ոչ մարդկային գործընթացի կապակցությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․