Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում առողջապահական վիճակը ամբողջովին համահունչ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Հայաստանի տնտեսությունն ու առողջապահությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Այս ամենը Երկիր Նաիրին կանգնեցրել է գոյատեւման խնդրի առջեւ: Մեր խնդիրն է՝ լինել: Մենք ունենք հզոր, ինտելեկտուալ թիմ, գիտելիքներ եւ հնարավորություն, եւ մենք կարող ենք,-«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, ըստ Yerkir.am-ի, իր ելույթում նշեց դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանի խոսքով՝ մարզերի եւ մայրաքաղաքի առողջապահական համակարգերի համաչափ զարգացումն ու կենտրոնացումը մարզային բուժհաստատությունների վրա կկանխի երկրում առողջապահական լուրջ խնդիրները: «Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել՝ այս վիճակից դուրս գալ, ժամանակակից, ռաջնակարգ առողջապահական եւ սոցիալական ապահովման համակարգ կառուցել: Առաջին՝ մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարույուն՝ հաշվարկելով կադրային եւ նյութատեխնիկական ներուժ՝ մոտակա 1-ից 3 եւ հեռակա՝ 5-ից 10 տարվա կտրվածքով: Պատերազմական գործողությունների հավանականությունը մեծ է. Առողջապահական ոլորտը պետք է նախապատրաստել կադրային ներուժի, նյութատեխնիկական բազայի, առաջնագծի եւ թիկունքի բուժհաստատությունների համագործակցությանը, արդյունավետ պայքար կորոնավիրուսի դեմ: Մեր խնդիրն է՝ մարզերի եւ մայրաքաղաքի բուժօգնության ծավալների եւ որակի զգալի տարբերության հնարավոր նվազեցումը: Դրանով կուժեղացնենք թե՛ մարզերը, թե՛ սահմանամերձ գոտին»,-նշեց Արմեն Չարչյանը:
Արմեն Չարչյանի խոսքով՝ իրենց գերխնդիրն է՝Ստեղծել բուժաշխատողների իրավական, մասնագիտական, սոցիալական, ֆինանսական եւ բարոյահոգեբանական պաշտպանության մեխանիզմներ, քանի որ այսօր բժիշկը երբեմն, տարբեր իրավիճակներում, անպաշտպան է: բարձր մասնագետը ազգային արժեք է, եւ նրանց վրա հենվելով՝ մեր հայրենիքը պետք է վերածնվի:
Մանրամասները՝ տեսանյութում: