21 03 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.48 |
GBP | ⚊ | 474.8 |
GEL | ⚊ | 151.01 |
RUB | ⚊ | 5.04 |
USD | ⚊ | 388.48 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք։
Եվ դա այն է, որ որևէ «նեղլիկ» միջանցքով իբր հնարավոր է հայկական երկու պետությունների միջև բնականոն, անվտանգ ու մշտական կապի ապահովումը, եթե Հայաստանը և Արցախը միմյանց հետ միացած չեն առաջինի՝ արևելյան և երկրորդի արևմտյան սահմանագծերի ողջ երկայնքով, այսպիսով կազմելով փաստացիորեն մեկ ընդհանուր աշխարհագրական ու ռազմաքաղաքական տարածք, որի միջոցով կամրապնդվի ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը։
Սա կրկին հաստատապես ապացուցում է, որ այլևս անվերադառնալիորեն մերժելի պետք է համարվեն բոլոր այն պնդումները, թե առանց Քարվաճառի և Քաշաթաղի, հնարավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության փոքրիշատե հարմարավետ և հեռանկարային միջավայրի ստեղծումը։
Հետևաբար, հայկական պետականության և մեր ազգի զարգացման տեսլականը, մեղմ ասած, խիստ խոցելի է հատկապես բնիկ հայկական պատմական այս երկու շրջանների ոչ հայկական լինելու պարագայում, ուստի Քարվաճառը և Քաշաթաղը պետք է վերաազատագրվեն»։