կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-24 10:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վստահ եմ և համոզված, որ արդարադատությունն, ի վերջո, կհաղթի․ Արմեն Չարչյան

«Ես վստահ եմ և համոզված, որ արդարադատությունն, ի վերջո, կհաղթի»․ Այս մասին նախքան «Վարդաշեն» ՔԿ մուտք գործելը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը, որին կալանավորելու որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը:

Ըստ Չարչյանի՝ իրեն կալանավորելու համար Դատախազության ներկայացրած երկու հիմքն էլ այլևս գոյություն չունի, ուստի իրեն կալանավորելու որոշումն ապօրինի է:

«Ես այլևս «Իզմիրլյան» ԲԿ-ում որպես տնօրեն չեմ աշխատում, պատգամավոր եմ, որին ապօրինաբար են զրկում ազատությունից, իսկ երկորդ հիմքն առ այն, որ ես կարող էի ազդել ցուցմունք տված անձանց վրա, ապա ցուցմունքները տրված են, բայց իրենք ասել են, որ ձայնագրությունն են հիմք ընդունելու: Ազդեմ թե չազդեմ ցումունք տվողի վրա՝ հիմք չեն ընդունում, հետևապես, երկու հիմքն էլ չկա: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է հարգարժան դատավարոն ինձ կալանավորելու որոշում կայացրել, դիմեք իրեն»,- նշեց Արմեն Չարչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում