կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 21:03
Քաղաքական

Ես այսօր կփրկեի 5-10 կյանք, բայց հիմա այստեղ եմ, որ փրկեմ հարյուրհազարավոր կյանքեր. Արմեն Չարչյան

Այն ժամանակը, որ ես կարող էի այսօր 5-10 հիվանդի փրկել, դա անում է իմ թիմը, իսկ ես ստիպված եմ մասնակցել այս գործընթացին, որ կարողանամ փրկել հարյուրհազարավոր կյանքեր, որովհետեւ այս ապիկար իշխանությունը իր մարտնչող տգիտությամբ մեր երկիրը հասցրել է այն վիճակին, այն օրհասական պահին, որ այսօր մեր առջեւ է կենաց-մահու կռիվը: Մենք պետք է հաղթենք այդ կռվում:

Մենք համաձա՞յն ենք, որ այս իշխանությունը, որի պատճառով կորցրեցինք մեր ադամանդի՝ Արցախի 75 տոկոսը, 5000-ից ավելի զինվորների, ունեցանք 11 հազարից ավելի հաշմանդամ, 6000ճից ավելի հայրենակիցներ մահացան համավարակից, այս իշխանությունները, որոնք դարձան արյան, հոգու եւ հողի վաճառական, շարունակեն պաշտոնավարել:

Ո՛չ, ո՛չ եւ հազար անգամ ո՛չ,-եղեգնաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Նրա խոսքով՝ այս իշխանությունը չի հեռանա, նրանց պետք է հեռացնել:

Իսկ ո՞վ է զբաղեցնելու նրան տեղը: «Այդ տեղը կզբաղեցնի նա, ով կարող է մեզ հանել այս օրհասական իրավիճակից:

Իսկ ներկա քաղաքական ուժերից, որնք հայտ են ներկայացրլ մասնակցելու ԱԺ ընտրություններին, ո՞ր ւժը կարող է դա անել. «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ»,-նշեց Արմեն Չարչյանը:

Նա ասաց, որ դաշինքը ունի վաստակաշատ, փորձառու, բանիմաց, գիտակից, ինտելեկտուալ առաջնորդ, հզոր թիմ, որի յուրաքանչյուր անդամ իր ոլորտում լիդեր է եւ կարող է իր հետեւից տանել հազարավոր համախոհների:

Մանրամասն՝ տեսանյութում