Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ուղերձ է հղել առողջապահական կազմակերպությունների տնօրեններին: Ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որ առողջապահական համակարգի որոշ պետական պաշտոնյաներ հրահանգել են հիվանդանոցների տնօրեններին հավաքագրել և իրենց տրամադրել Ձեր հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները:
Խնդրում և կոչ եմ անում Ձեզ, չենթարկվել այդ արկածախնդիր պաշտոնյաների անօրինական հրահանգներին և չկատարել քրեորեն պատժելի արարք:
Հիշեցնում եմ Ձեզ, որ պացիենտի անհատական, առավել ևս անձնագրային տվյալները հանդիսանում են բժշկական գաղտնիք, պաշտպանված են օրենքով և դրանց հավաքագրումը և տրամադրումը երրորդ անձի, հանդիսանում է հանցագործություն:
Ես հետևողական եմ լինելու բացահայտելու, թե որ տնօրեններն են այդ հրահանգը կատարել և կարճ ժամանակ անց, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մենք պետք է բարձր պահենք բժշկի մեր պատիվն ու առաքելությունը և միասին վերակառուցենք մեր Հայաստանը»: