Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սիրելի´ հայրենակիցներ,
Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ:
Բայց դրա համար պետք է ճիշտ սկզբունքներով ձևավորել պետությունը կառավարող մարմիններ, պետք է գնալ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղիով:
Վաղվա քվեարկությամբ ձևավորելու ենք բարձրագույն օրենսդիր մարմին` Հայաստանի Ազգային ժողովը, որ մեր պետության կառավարման հարցում ունի հիմնարար դեր: Դրա համար էլ խորհրդարանական ու հատկապես այս ընտրությունները կենսական են բոլորիս համար:
Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը:
Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով»: