կարևոր
2290 դիտում, 18 ժամ առաջ - 2025-05-11 17:44
Աշխարհ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն նշել է Հնդկաստանի և Պակիստանի, այլ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ գործողությունների մասին:

«Ես պատիվ եմ ունեցել ականատես լինել, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին անխոնջ հեռախոսով շփվում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լանդաուն:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեզ բոլորիս, ովքեր աշխատում են իրենց վարչակազմում, հստակ հասկացնել են տվել, որ մեր նպատակն է նպաստել խաղաղության հաստատմանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի ԴՀ-ի և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի կամ այլ երկրների միջև։  Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մենք կոչված ենք կանխել կամ դադարեցնել պատերազմը: Մենք հպարտ ենք, որ մեր թիմը այսօր կարողացավ կատարել այդ խոստումը, և երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը խոհեմություն և զսպվածություն ընտրելու համար», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն: