Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ համայնքի բնակիչները գյուղատնտեսական մի շարք խնդիրների մասին բարձրաձայնեցին։
«Հատկապես գյուղատնտեսության ոլորտում մենք պետք է աջակցենք ֆերմերային տնտեսություններին, գյուղացու կողքին կանգնենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահ Քոչարյանը նշեց, որ եթե կա մթերման պրոբլեմ, պետությունը կարող է այնպիսի միավորներ ձևավորել, մասնավորի հետ համագործակցելով, որ հարցը լուծվի․ «Պետության սուրբ պարտականությունն է գյուղացիներին ապահովել թունաքիմիկատներով, ոռոգման ջրով։ Բազմաթիվ ֆունկցիաներ կան, որ պետությունը պետք է կատարի, բացի մեկից՝ ձեզ հետ մրցելուց։ Հենց պետությունը դարձավ արտադրող, մտածելու է իր ապրանքի մասին»։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պետությունը պետք է հասկանա՝ ինչ է արտադրում գյուղացին, ինչ՝ ներմուծում, ո՞ր ներմուծված ապրանքն է ազդում գյուղացու արտադրանքի գների վրա, որպեսզի սեզոնի ընթացքում մաքսային քաղաքականությամբ հնարավորություն տա թեթևացնելու գյուղացու բեռը։
Մանրամասն՝ տեսանյութում։