|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ-ում պատգամավորները գլխավոր դատախազից հետաքրքրվեցին` արդյո՞ք Պերմյակովի հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազին:
«Նկատի ունենալով, որ այս հարաբերություններն առնվազն երկկողմ և բազմակողմ մի շարք պայմանագրերի կարգավորման առարկա են, մասնավորապես` հայ-ռուսական երկկողմ պայմանագրի, իհարկե, այդ դեպքի առնչությամբ բազմաթիվ միջնորդություններ ու պահանջներ ենք ներկայացրել, մենք փոխադարձ կապի մեջ ենք, այդ փոխօգնությունը եղել և լինելու է»,- ասաց դատախազը և հավելեց. «Այո’, ես խոստացել եմ, որ կդիմեմ դատախազին և դիմելու եմ, քանի որ դա իմ պարտականությունն է»:
Կոստանյանը միաժամանակ նշեց, որ դիմումներն ինքնանպատակ չեն, դրանք իրականացվում են համապատասխան փուլում, անհրաժեշտ դատավարական, քննչական հիմքերի առկայության դեպքում: «Դա իմ պարտականությունն է, և ես դա կատարելու եմ` անկախ ամեն ինչից»,- ասաց նա: