|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Մեկնարկել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած «Վերելք» ծրագրի նոր փուլը։
Ծրագիրն իրականացվում է «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերության հետ համագործակցաբար և հնարավորություն է ընձեռում արցախցի երիտասարդներին մասնակցել լավագույն մասնագետների կողմից իրականացվող դասընթացներին, ձեռք բերել նոր գիտելիքներ և ամրապնդել արդեն իսկ ունեցածը։
Ծրագրի փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդները ստանալու են ֆինանսական աջակցություն և օգնություն աշխատանքի տեղավորման հարցերում։
Ծրագրի մանրամասները՝ https://www.verelk.am/ կայքում։
Միջոցառմանը ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Ցողիկ Աշըգյանն ասց․ «Այսօր արցախահայության համար Հայաստանի մեջ արժանապատիվ կյանք ապահովելու և վերադարձի գաղափարը վառ պահելու մարտահրավերն է, որին դեմ հանդիման ենք գտնվում։ Որպես ՀՅԴ երիտասարդներ՝ մեր պարտականությունն է արցախահայ մեր սերնդակիցներին թև ու թիկունք լինել»։