կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 13:23
Հասարակություն

Շիրակի մարզում փակել էին ճանապարհն ու պահանջում էին համայնքներն ապահովել ոռոգման ջրով

Շիրակի մարզում փակել էին ճանապարհն ու պահանջում էին համայնքներն ապահովել ոռոգման ջրով
Ազատան համայնքի ֆեյսբուքյան էջը գրում է․
 
«Գյուղացիները փակել էին ճանապարհն ու պահանջում էին համայնքներն ապահովել ոռոգման ջրով։
 
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:
 
Շիրակի մարզպետը խոստացավ՝ ոռոգման հարցն այսօրվա ընթացքում կլուծվի։
 
Հիշեցնենք, որ նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ»: