Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինչպե՞ս կարողանալ հաղթահարել մեկը մյուսին հաջորդող հոգեբանական տրավմաները և մնալ հոգեբանորեն առողջ, ի՞նչ հետք է թողնելու գերությունը` գերությունից վերադարձած մեր հերոս տղաների հոգեբանական վիճակի վրա, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի մուրճի ցուցադրումը և որդուն` Ալիևին հանձնելու հայտարարությունը, ի վերջո հոգեբանական խնդիրներ ունի՞ վարչապետի ԺՊ-ն, թե՞ ոչ, այս և այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի ուղիղ եթերի շրջանակում զրուցել ենք հայտնի հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, ով նախ անդրադարձավ պատերազմի հետ առերեսված մեր հերոս տղաների հոգեբանական վիճակին
- Այս պատերազմի հասցրած հոգեբանական տրավման գրեթե անջնջելի է: Ու ոչ թե նրա համար, որ նրանք թույլ են, ոչ: Պարզապես, երբ մարդը վերադառնում է հաղթած իր համար շատ ավելի հեշտ է հաղթահարել բոլոր տրավմաները թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, բայց այսօրվա վիճակը, երբ այդքան պայքարից հետո, շատ դեպքերում հաշմանդամ դարձած վերադառնում ես` պարտվածի հոգեվիճակով, սա լրիվ այլ բան է: Չկա այն բացարձակ հաղթողի հոգեվիճակը, որը չափազանց շատ օգնում է հոգեբանական ցանկացած իրավիճակ հաղթահարելու:
-Ի՞նչպես հաղթահարել:
-Դա բավականին երկարատև հոգեբանի հետ աշխատանք է պահանջում: Կարևոր է նաև ընտանիքի սերն ու հոգատարությունը, արժևորված զգալը ընտանիքում: Գուցե զարմանաք, բայց, ցավոք կան ընտանիքներ, ովքեր անուշադրության են մատնում իրենց հերոս տղաներին: Ինքս առնչվել եմ կոնկրետ դեպքի հետ, երբ հայրը դրսում է և նա անգամ չի եկել իր որդուն տեսնելու: Կան դեպքեր, երբ տղաներին արհամարհական են բարևում անգամ բակի տղաները:
- Տիկի՛ն Ծատուրյան, մենք իրավունք ունե՞նք գերությունից վերադարձած տղաներին բաց լուսանկարներով ցուցադրել հանրությանը, սա նրանց վրա հետագայում կարո՞ղ է ինչ-ինչ ազդեցություն ունենալ:
-Ոչ բացարձակ իրավունք չունեինք, իրավունք չունենք նաև նրանց հետ որոշակի աշխատանք տանելուց հետո կրկին ուղարկել ծառայության: Գերեվարված տղաների հոգեբանական տրավմաները գրեթե անջնջելի են. տեսեք նրանք սկզբից պատերազմ են տեսել, հետո գերեվարվել, ու մենք չգիտենք, թե ինչերի միջով են անցել գերության ընթացքում: Հնարավոր է, որ նրանք ապրել են այնպիսի պահեր, որոնց մասին իրենք իրենց չեն ուզում խոստովանել:
-Պատերազմից զատ երկրի ներսում էլ քիչ չեն հոգեբանական խնդիրներ հարուցող գործոնները: Ու դրանց գումարվելու եկավ ընտրարշավը, որը սովորական իրավիճակում անգամ բուռն կրքեր է հարուցում: Մինչդեռ, այս ընտրարշավում բանը հասավ նրան, որ երկրի ղեկավարի աթոռին նստած անձը սկսել է մուրճը ձեռքին քարոզարշավ անցկացնել: Ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի կողմից՝ քարոզարշավի ժամանակ մուրճի ցուցադրումը:
-Դա կատարյալ ագրեսիայի դրսևորում է, և ո՞ւմ նկատմամբ, սեփական ազգի ներկայացուցիչների: Ես այլևս նրա վրա չեմ զարմանում, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր սառը հայացքներով լսում և ենթարկվում են նրան: Ես չեմ կարող նրա անձը վերլուծել, որովհետև նրա արածները լուրջ չեն:
-Տիկի՛ն Ծատուրյան, ինքն իր մեջ հասկանո՞ւմ է, որ դավաճան է:
-Ձեր հարցն ունի երկու պատասխան: Կա՛մ ինքը շահադիտական նպատակներով հասկանում է իր արարքների լրջությունը, կա՛մ էլ մտածում է, որ իսկապես ինքը ճիշտ է վարվում: Երկրորդին ես այդքան չեմ հավատում:
-Փաշինյանը մինչև իսկ հայտարարեց, թե պատրաստ է որդուն հանձնել Ալիևին: Իհարկե, քաջ գիտակցելով, որ առաջարկը չի ընդունվի: Բայց հրապարակավ նման հայտարարություն հնչեցնելն անգամ հարցեր է առաջ քաշում, ինչպե՞ս:
-Նրա մոտ պարզապես բացակայում է ծնողական, հայրական բնազդը: Նրա մոտ կան լուրջ հոգեբանական խնդիրներ, դա ակնհայտ տեսանելի է անզեն աչքով: Իսկ թե ինչ հոգեբուժական խնդիրներ ունի, այդ մասին կոնկրետ մասնագետ բժիշկը կկարողանա խոսել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։