Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր կատարել, նշելով՝ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել էր նա:
Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին: Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»: