|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հարավային Լոնդոնի բնակիչը հետ է մղել 2 կողոպտիչների հարձակումը, որոնք փորձել են առեւանգել նրա մոտոցիկլետը, ի դեպ՝ չարագործներից մեկը նունչակիով էր զինված, հայտնում է Daily Mirror-ը:
Հոլովակում հանցագործներից մեկը փորձում է գործարկել մոտոցիկլետը, իսկ նրա հանցակիցը հարձակվում է 46-ամյա տղամարդու վրա՝ թափահարելով նունչակիները:
Սակայն մի քանի վայրկյան հետո հարձակման զոհին հաջողվում է հակահարձակման անցնել եւ նունչակին խլել: Երբ տղամարդուն օգնության է եկել նրա հարեւանը, հանցագործները փախել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ մոտոցիկլետն անմիջապես առեւանգելուն խոչընդոտել է լավ փականը՝ նշելով, որ եթե դրա տերը որպես փական չօգտագործեր ծանր շղթան, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում կառեւանգեին: